Եկատերինբուրգում ձերբակալվել է «ԻՊ»-ի 7 անդամ
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը Եկատերինբուրգում ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 7 անդամ, ովքեր պատրաստվում էին Մոսկվայում, Պետերբուրգում և Սվերդլովսկի շրջանում ահաբեկչական գործողություններ կատարել։ Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով ՌԴ հատուկ ծառայությունների մամլո ծառայությանը։
Ինչպես հաղորդվում է, խումբը ղեկավարել է «ԻՊ»-ի անդամ, ով եկել էր Թուրքիայից։
«Հետախուզման ընթացքում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկներ, էլեկտրական պայթուցիկներ, զենք, նռնակներ, ծայրահեղական ուղղվածության գրականություն»,- հաղորդում է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը։
Ահաբեկչության իրականացումից հետո ձերբակալվածները նախատեսել էին գնալ Սիրիա՝ «ԻՊ»-ի կազմում ռազմական գործողություններին մասնակցելու համար։