ՌԴ ԱԳՆ-ն Անկարային սթափվելու կոչ է անում
ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ կապված Մոսկվա-Անկարա հարաբերությունների ետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանն էւ ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայության տարածած հայտարարությանը:
«Թուրքական կողմը լավ գիտի, որ ինքը պետք է ամեն բան անի, որպեսզի լավացնի թուրք-ռուսական հարաբերությունները: Այն, ինչ ասվել է մեր կողմից մի քանի շաբաթ առաջ, լրիվ ճիշտ է և մենք այսօր էլ հակված ենք նույն տեսակետին: Բացասական վերաբերմունքի և իրավիճակի սրման փոխարեն, լավ կլինի նայել հայելու մեջ և անել այն, ինչ պետք է կատարվի քաղաքակրթական միջպետական հարաբերությունների կարգավորման համար: Մեր դիրքորոշումը չի փոխվի»,- ասվում է ԱԳՆ-ի պաշտոնյայի հայտարարության մեջ: