«Airbus A330» ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում
«Airbus A330» ուղևորատար ինքնաթիռը, որը Մոսկվայից մեկնել էր Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաք, վերադարձել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան։ Այս մասին գրում է РИА Новости գործակալություն:
Ինքնաթիռի՝ «Շերեմետևո»-ում վայրէջք կատարելու պատճառը հանդիսացել է օդաչուների խցիկուն դիմապակու ճաքելը: Բարեբախտաբար ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։
«Ինքնաթիռը ժամը 00։21-ին բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում»,-ասել է գործակալության զրուցակիցը։