Էրդողանը Պուտինին մեղադրում է Սիրիան օկուպացնելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրում է Սիրիան օկուպացնելու մեջ:
Նա հայտնել է, որ Անկարան չպետք է Սիրիայում կրկնի այն նույն սխալը, երբ հրաժարվեց ընդունել ԱՄՆ-ի՝ Սադդամ Հուսեյնի ռեժիմը տապալելու կոալիցիա մտնելու առաջարկը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Bloomberg»-ին:
Էրդողանը նաև մեկնաբանել է Հալեպի հետ կապված իրավիճակը: Քաղաքը գրավելու գործում Սիրիայի կառավարական զորքերին օգնում են Ռուսաստանի ռազմաօդային ուժերը:
«Ի՞նչ եք դուք անում Սիրիայում: Փաստացի դուք օկուպանտ եք»,- հայտնել է Էրդողանը՝ խոսքը հասցեագրելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: