Ով չի հասկացել, կհասկանա. Ռամզան Քադիրովի զենքով լուսանկարը՝ նախազգուշացնող գրառմամբ, քննարկումների առիթ է դարձել
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ձեռքին հրացան: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Լուսանկարն ուղեկցվում է հետևյալ գրառումով. «Ով չհասկացավ, կհասկանա»:
Լուսանկարը քննարկումների առիթ է դարձել: Շատերը Քադիրովին սատարող խոսքեր են գրել այն մասին, որ նա իր երկրի պաշտպանն է: Լուսանկարի արհեստականության պատճառով էլ օգտատերեր են եղել, ովքեր բարձրաձայնել են ֆոտոշոփի կիրառության մաին:
Քադիրովի միկրոբլոգի լուսանկարները վերջերս մեծ ակտիվությամբ հայտնվում են օգտատերերի և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: