Ի՞նչ կնվիրի Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթին Սուրբ Վալենտինի տոնի առթիվ
Շատերին է հետաքրքրում, թե ինչ են պատրաստվում իրար նվիրել հայտնի երգիչ-երգչուհիները, դերասանուհիները և համաշխարհային շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ:
Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը պատրասվում է իր սիրելիին՝ համաշխարհային ռեփեր Քանյե Ուեսթին, նվիրել ոչ թե մեկ, այլ մի շարք նվերներ, այդ թվում՝ մերկապարի համար ձող և ձեռնաշղթաներ: Այս մասին նա գրել է իր միկրոբլոգում:
Սիրահարների տոնին պատրաստվելու համար Քիմը կազմել է գնումների իր ցուցակը: Այս մասին հայտնում է «Росбалт» գործակալությունը:
Ցուցակում ընդգրկված են նաև մերսումի համար մոմեր, աչքերին փաթաթելու համար մետաքսե ժապավեն, վարդի թերթեր, «Valentino» բրենդի մարմնի յուղ, «Ralph Lauren» բրենդի անկողնային պարագաներ, օրինակ՝ սավան, և մեկ շիշ «Armand de Brignac's Brut de Rose» շամպայն: