Էրդողանն առաջարկել է ԱՄՆ-ին ընտրություն կատարել Թուրքիայի և քրդերի միջև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի և Վաշինգթոնի միջև վստահության մակարդակը իջել է, քանի որ ԱՄՆ-ը աջակցում սիրիական քրդերին։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը։
Նա քննադատել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակ Բրետ Մոկգուրկի այցը Քոբանի քաղաք, որը վերահսկում են «Ժողովրդավարական միության» սիրիական քրդերը։
Ըստ Էրդողանի, հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը զինվորականներից մեկից ստացել է հուշատախտակ։ Էրդողանը հարց է ուղղել ԱՄՆ-ին՝ ո՞վ է նրա գործընկերը՝ Թուրքիա՞ն, թե՞ Քոբանիի զինյալները։
Նա նաև նշել է, որ Թուրքիայի համար «Ժողովրդավարական միություն»-ը ահաբեկչական խմբավորում է և գտնվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ նույն հարթության վրա։