Թուրքիան կընդունի փախստականներին անհրաժեշտության դեպքում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ներս թողնել սահմանին կուտակված փախստականներին, որոնք «ցանկանում են փրկվել Հալեպի վրա սիրիական բանակի հարձակումից»։
Ներկայումս Թուրքիայի սահմանին կուտակվել է մոտ 35 հազար սիրիացի, որոնց Թուրքիան ներս չի թողնում։
Ինչպես հաղորդում է «BBC»-ի թղթակիցը, Անկարան փորձում է ուշադրություն հրավիրել առաջացած դիլեմայի վրա։ Մի կողմից այն պետք է ընդունի փախստականներին, իսկ մյուս կողմից՝ պետք է կրճատի դեպի Եվրոպա փախստականների հոսքը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Եվրոպական Միության միջև պայմանավորվածությունների համաձայն Թուրքիան պետք է ընդունի բոլոր փախստականներին և դրա դիմաց Եվրոպայից համապատասխան ֆինանսական աջակցություն ստանա։ Սակայն Թուրքիան, ինչպես տեսնում ենք, այնքան էլ մեծ ցանկություն չունի ընունելու սիրիացի փախստականներին, և դեռևս հարցական է մնում, թե երբ կլինի Էրդողանի ասած «ըստ անհրաժեշտության» դեպքը փախստականներին ընդունելու համար։