Ռուս սենատորը Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ է կանխատեսում հրթիռի գործարկման պատճառով
Սենատոր Ֆրանց Կլինչևիցը հայտարարել է, որ անհնար է խուսափել Հոյւսիսային Կորեայի դեմ պատժամիջոցնրի կիրառումից: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի գործարկումը հակասում է ՄԱԿ-ի բանաձևին, այդ իսկ պատճառով միջազգային հանրությունը կոշտ միջոցների կդիմի: Այս անգամ հնարավոր չէ դրանից խուսափել»,-ասել է սենատորը՝ նշելով, որ Ռուսաստանը դեմ է երկրի վրա ճնշումներին:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքել էր ընդդեմ Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումների: