ՌԴ ՊՆ-ն հիմարություն է անվանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հիմարություն է անվանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում լարվածության աճը պայմանավորված է ռուսների ներկայությամբ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«ՌԴ ռազմական ուժերի շնորհիվ Սիրիան հասկացավ, որ հնարավոր է պայքարել միջազգային ահաբեկչության դեմ»,-ասել է Իգոր Կոնաշենկովը:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ռուսաստանի հասցրած հարվածները հիմնականում ուղղված են Սիրիայի ընդդիմադիրների դեմ:
Նա նաև նշել է, որ Սիրիայում ՌԴ օդային ուժերի գործողությունների պատճառով լարվել է նաև Թուրքիայի հետ հարաբերությունները: