Ընտրություններին կմասնակցի նաև բանակը
Այս կիրակի տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններում' իշխող Հանրապետական կուսակցությունն իր ցուցակի օգտին ձայներ ապահովելու համար, անխնա կերողով շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսն ու իշխանական լծակները: Դեռ շաբաթներ առաջ տեղեկություններ կային, որ Հայաստանի զինված ուժերում հրահանգ է իջեցվել երևանյան գրանցում ունեցող բոլոր զինվորներին և սպաներին հինգ օրով արձակուրդ տալ, որպեսզի նրանք մասնակցեն ավագանու ընտրություններին: Երեկ սակայն հայտնի է դարձել, որ զինվորներին արձակուրդ է տրվել ոչ թե հինգ, այլ ընդամենը երեք օրով: Ընդ որում Երևանից ոչ հեռու գտնվող զորամասերից Երևանյան գրանցում ունեցող զինվորներին տրվելու է մեկ օր: ՀՀԿ-ն, որ ընթացքում գործի է դրել մարզպետարաններին, դպրոցներին, երևանյան գրանցում ունեցողների զանազան ցուցակներ է կազմում և ուղարկում ՀՀԿ ղեկավարությանը, այս անգամ ևս ընտրություններին մասնակից է դարձնելու բանակին:Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»: