Ռուսաստանում կարող են հարկ սահմանել քաղցրավենիքի համար
ՌԴ կառավարությունը դիտարկում է ակցիզային հարկի տակ գտնվող ապրանքների ցուցակն ընդլայնելու հարցը: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն: Սա արվում է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ:
Այս քայլով իշխանությունները ցանկանում են մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել, այսինքն՝ ավելացնել դաշնային բյուջեի եկամուտները և փոքրացնել այն մարդկանց թիվը, ովքեր ունեն ճարպակալման խնդիր, շաքարային դիաբետ կամ այլ հիվանդություններ:
«Շաքարի և արմավենու յուղի համար ակցիզային հարկի սահմանումը մեխանիկորեն բարձրացնում է բոլոր ապրանքների գինը, որոնք իրենց մեջ պարունակում են այս բաղադրիչները, և բնականաբար, իջեցնում է դրանց օգտագործումը»,- հայտնել են փորձագետները:
Ենթադրվում է, որ հարկ կսահմանվի նաև չիպսերի և էլեկտրական ծխախոտների վրա: