Լուսանկարներ` ռուսական «Ан-2» ինքնաթիռի վթարից. կան զոհեր
Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ Օրենբուրգի մարզում անհետացել էր «Ан-2» ինքնաթիռը: Այժմ արդեն հայտնի է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել, և դեպքի հետևանքով մահացել են ինքնաթիռում եղած երեք մարդիկ. անձնակազմի երկու անդամ (օդաչուներ Իլյասով Վալերի Ախգատովիչը և Կուստովսկի Յուրի Ֆյոդորովիչը) և մեկ ուղևոր («Транснефть» բաց բաժնետիրական ընկերության ղեկավար Կոսատկին Անդրեյ Վլադիմիրովիչը):
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի վթարի պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են, մասնավորապես՝ մառախուղը:
Lifenews.ru-ն ներկայացնում է լուսանկարներ դեպքի վայրից: