Թուրքիայի կառավարությունը Ռուսաստանին «անլուրջ պետություն» է անվանել
Ռուսաստանն իրեն պահում է «անլուրջ պետության» պես, ով շեշտադրում է կատարում «անիմաստ քարոզչության, խաբեության և անհիմն մեղադրանքների» վրա: Այսպես է կարծում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը: Նման հայտարարությունների դրդապատճառն այն էր, որ Էրդողանին չէր հաջողվում կապ հաստատել Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում տալով «Rambler News Service»-ին:
Քալընը հայտնել է, որ այն բանից հետո, երբ «Ռուսաստանը հերթական անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը», Էրդողանը ցանկացել է կապ հաստատել ՌԴ նախագահ Պուտինի հետ, սակայն նա արհամարհել է Էրդողանին: Վերջինիս մամուլի խոսնակը Ռուսաստանի Դաշնությունը համարում է «անլուրջ պետություն»:
Հունվարի վերջին Էրդողանը նաև Պուտինի հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել, և չնայած Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն իրազեկված է Էրդողանի առաջարկի մասին, Կրեմլն այդ թողել էր անարձագանք: