Էրդողանը դիտմամբ փորձում է սրել հարաբերությունները Կրեմլի հետ. Պուշկով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քայլում է Կրեմլի հետ հարաբերությունները վատթարացնելու ճանապարհով՝ իր մամուլի քարտուղարին հորդորելով հանդես գալ Ռուսաստանի հանդեպ մեղադրանքներ հնչեցնելով: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը: Այսպես է կարծում Ռուսաստանի Պետդումայի կոմիտեի՝ միջազգային հարցերով ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Ավելի վաղ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ՌԴ ռազմաօդային ուժերի «Су-34» ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը: Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ ՌԴ-ի կողմից Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում էլ չի եղել, իսկ թուրքական կողմի հայտարարությունները «անհիմն քարոզչություններ» են:
«Էրդողանի մամուլի քարտուղարը չէ, որ պետք է դատի Ռուսաստանին: Անկարան իրեն հանդգնորեն է դրսևորում՝ հորդորելով նախագահի մամուլի քարտուղարին հանդես գալ մեղադրական հայտարարություններով»,- թվիթթերյան իր էջում գրել է Պուշկովը: