Քիմ Քարդաշյանի թվիթթերյան էջի բաժանորդների թիվը հասել է 40 միլիոնի
Հայազգի հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը մեծ հայտնիություն է վայելում սոցիալական ցանցերում: Նրա թվիթթերյան էջի բաժանորդների թիվը հասել է 40 միլիոնի: Այս մասին հայտնում է Sputnikarmenia.ru-ն:
Քիմը չի թաքցրել ուրախությունն ու կիսվել է իր բաժանորդների հետ ուրախ գրառումով: «Քառասուն միլիոն Թվիթթերում: Շատ շնորհակալ եմ Ձեր սիրո համար»,- գրել է նա:
40 Million on Twitter!!!!!! Wow thank you soooooo much for all the love!!!!
— Kim Kardashian West (@KimKardashian) 6 февраля 2016
Իսկ դեռևս 2006թ-ին Քարդաշյանը չուներ անգամ հազար ընկեր: Սա Քիմի առաջին համացանցային «հաղթանակը» չէ: 2015թ-ի ամռանը Քիմը դարձավ Instagram-ի ամենահայտնի աստղը՝ ունենալով 44 միլիոն բաժանորդ և առաջ անցնելով երգչուհի Բեյոնսեից: