ՌԴ պետական ապարատի ծախսերը 2016 թ.-ին կրճատվել է 10%-ով. Դմիտրի Մեդվեդև
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ 2016թ.-ին ՌԴ-ի պետական ապարատի ծախսերը կրճատվել են 10%-ով: Այս մասին ՌԴ վարչապետը հայտնել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության ընդհանուր համագումարում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Առաջին հերթին պետք է տնտեսությունից սկսել: Մենք10%-ով նվազեցնում ենք պետական ապարատի ծախսերը, իհարկե առանց աշխատանքի որակի կորստի: Անցյալ տարի քաղծառայողների աշխատավարձը կրճատվել էր 10%-ով: Այս տարի պետական ապարատի ծախսերը կկրճատվի 10%-ով»,-ասել է Մեդվեդևը:
Ավելի վաղ, Մեդվեդևը հայտարարել է, որ պետությունը պետք է իր բյուջեից գումար հատկացնի կարիքավոր մարդկանց տնտեսության ոլորտում խնդիրները լուծելու համար: