Նավթի համար վճարվող բարձր վարձավճարի ժամանակներն անցել են. Դմիտրի Մեդվեդև
ՌԴ վարչապետ, ՌԴ «Միացյալ կուսակցության» նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Միացյալ կուսակցության» ընդհանուր համագումարի ժամանակ հայտնել է, որ նավթի համար վճարվող բարձր վարձավճարի ժամանակներն անցել են: Այս մասին գրում է «Газеты.Ru»:
«Խնդրում եմ ձեզ, ժողովրդին այնպիսի խոստումներ չտալ, որը մենք չենք կարող իրականացնել: Մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք: Մասնավորապես, մենք ունենք կոշտ բյուջե: Նավթի համար վճարվող բարձր վարձավճարի ժամանակներն անցել են: Մենք բոլորս, հատկապես ես, որպես այս ՌԴ «Միացյալ կուսակցության» կուսակցության նախագահ շատ լավ տեղյակ եմ մեր ներկայիս ֆինանսական վիճակին»,- ասել է Մեդվեդևը:
Այնուհետև վարչապետը նաև հայտնել է, որ պետական մարմինները հրաժարվում են կառուցել նոր շենքեր, իսկ նոր գրասենյակների մասին կարելի է մոռանալ: