Մանե Հակոբյանը երկրորդ անգամ է մայրացել
Այսօր առավոտյան ծնվել է Մանե Հակոբյանի երկրորդ բալիկը: Երգահանը որդի է ունեցել, ում Վալերի են անվանակոչել' ի պատիվ հորական պապիկի: Փոքրիկը ծնվել է 2700 գրամ քաշով և 49 սմ հասակով:
Մանեի քույրը' Սիլվա Հակոբյանը, esyes.am-ին հայտնեց, որ Մանեն իրեն լավ է զգում, թեև ինքը դեռ չի կարողացել տեսնել նրան: Սիլվան ասաց, որ ինքը, հայրն ու Մանեի ամուսինը'Հովհաննեսը, արդեն տեսել են փոքրիկին: «Շատ ճվճվան բալիկ է, կարծում եմ'երգիչ է դառնալու: Ինձ թվում է' իրենց մոտ էլ է ընտանեկան աշխատանք լինելու, մեկը ստեղծագործելու է, մյուսը' երգելու»,- ասաց Սիլվան և հավելեց, որ Անուլիկը' Մանեի առաջնեկը, շատ հանգիստ էր նոր ծնված ժամանակ:
Մորաքույրը նշեց նաև, որ իրեն շատ հետաքրքիր է փոքրիկ Անուլիկի արձագանքը' ընտանիքում նոր անդամ ունենալուն. «Նա շատ խանդոտ է, հատկապես' մոր նկատմամբ: Հետաքրքիր է, որ այս գիշեր, կարծես ինչ-որ բան կանխազգալով, շատ անհանգիստ էր ու ամբողջ գիշեր մեզ հետ միասին չի քնել»: Ի դեպ, Անուլիկը դեռ չի բոլորել 2 տարին:
Երգչուհին մեզ տրամադրեց զարմիկի առաջին լուսանկարը: «Շատ արագ եմ արել այս լուսանկարը, ուղղակի հենց նոր ծնված ժամանակ եմ ֆիքսել: Վաղը, երբ տեսնեմ, ավելի լավ լուսանկար կանեմ»,- ասաց Սիլվան ու խոստացավ այն ևս տրամադրել esyes.am-ին: