Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն իրենց տունը ողողել են սիրո խոստովանություններով
Երկրորդ երեխայի ծնունդից հետո հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և համաշխարհային ռեփեր Քանյե Ուեսթի հարաբերությունները նոր թափ առան, չնայած դրանք երբեք էլ չեն դադարել կրքոտ և սիրառատ լինել: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Զույգը որոշել է ևս մեկ անգամ ցույց տալ մեծ սերը: Քիմն ու Քանյեն իրենց տունը ողողել են գրաֆիկական գրառումներով, ինչը վախեցրել է նրանց թիկնապահներին և հարևաններին, ովքեր կարծել են, թե գրառումները երկրպագուների ձեռքի գործն են:
Զույգի տան մուտքի առջև երկու մեծ գրառում է հայտնվել՝ սև ներկով արված՝ «Ես սիրում եմ Քիմին» և «Ես սիրում եմ Քանյեին»: Սկզբում թիկնապահները ցանկացել են գտնել խուլիգանություն կատարած անձանց, սակայն Քիմը հանգստացրել է բոլորին՝ հայտնելով, որ դա հենց իրենց ձեռքի գործն է:
Եթե սիրահարները որոշեն կրկին նման քայլերի դիմել, ապա նրանք տարածության խնդիր չեն ունենա, քանի որ Քիմն ու Քանյեն դեռևս 2014թ-ի օգոստոսին մեծ առանձնատուն են գնել՝ 20 միլիոն դոլար արժողության: Մի քանի ամիս անց էլ ևս մեկ տուն են գնել 3 միլիոն դոլարով: Այնպես որ, Քիմն ու Քանյեն պատերի պակաս չեն ունենա՝ հետագայում իրնց սերն արտահայտելու համար: