Մայքլ Ջեքսոնի 17-ամյա դուստրը խոստովանել է, որ հարբեցող է (լուսանկարներ)
Մայքլ Ջեքսոնի 17-ամյա դստեր՝ Փերիս Ջեքսոնի կյանքում, թվում է, ծանր շրջան է: Աղջիկը բարկացել է Instagram-ի իր էջում հայտնված բացասական մեկնաբանությունների վրա: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Աղջիկն ունի 120 000 հետևող, և նրա յուրաքանչյուր լուսանկար ակտիվորեն քննարկվում է: Եվ եթե որոշ աստղեր կարողանում են արհամարհել դրանք և ուշադրություն չդարձնել վատ մեկնաբանություններին, ապա փոփի արքայի դուստրը պարզապես կատաղում է դրանց պատճառով:
«Մարդիկ իմ յուրաքանչյուր լուսանկարի պատճառով հարձակվում են ինձ վրա, որովհետև ես չեմ համապատասխանում նրանց ակնկալիքներին: Իմ հայրիկից ևս շատ բան էին պահանջում, և նա կտոր-կտոր էր լինում: Ես չեմ ցանկանում, որ նույնն ինձ հետ տեղի ունենա»,- գրել է նա:
Աղջիկն արդեն մի քանի տարի է, ինչ սթրեսի մեջ է բացասական մեկնաբանությունների պատճառով: Ժամանակին նա դրանք հերթով ջնջում էր: Սթրեսից դուրս գալու համար նա տարբեր մեթոդներ է օգտագործել, այդ թվում՝ դաջվածք: