Կանադան չեղարկել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները
Կանադան մասամբ չեղարկել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքին:
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ երկիրը չեղարկում է ապրանքների արտահանման և ներկրման սահմանափակումները, ինչպես նաև ֆինանսական գործողություններ իրականացնելու արգելքը:
Այս որոշումը Կանադայի ընկերություններին հնարավորություն կտա մրցակցելու արտասահմանյան ընկերությունների հետ:
Միաժամանակ գերատեսչությունն ընդգծել է, որ իշխանությունները դեռևս մտահոգված են Իրանի միջուկային հավակնությունների հարցով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիան ևս չեղարկել է Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: