Ռուսաստանն Արևմուտքից պարտքով գումար է խնդրում
Ռուսաստանը պատրաստվում է դիմել 25 արտասահմանյան բանկերի՝ պետական պարտատոմսեր կազմակերպելու և գումար տրամադրելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքին:
Ցանկում են հայտնվել ԱՄՆ-ի, Եվրոպայի, նաև Չինաստանի լավագույն բանկերը՝ «Barclays», «BNP Paribas», «Bank of America Merrill Lynch», «Bank of China», «J.P. Morgan», «Deutsche Bank», «Industrial and Commercial Bank of China» և այլ բանկեր:
Բացի այդ, ցուցակում կան նաև ռուսական բանկերի անուններ՝ «ВТБ», «Газпромбанк» և «Сбербанк» («Sberbank CIB»):