Էլթոն Ջոնը դադարեցնում է իր գործունեությունը՝ հանուն երեխաների
Էլթոն Ջոնը լքում է մեծ բեմը: Այս մասին հայտնում է Novostnik.ru-ն՝ հղում տալով «Росбалт» գործակալության պաշտոնական կայքին:
«Ես ցանկանում եմ տեսնել, թե ինչպես են իմ երեխաները մեծանում, սակայն հիմա ճամփորդում եմ ողջ աշխարհով: Ես պարզապես չեմ ցանկանում այդքան շատ հյուրախաղեր ունենալ: Հիմա մենք հոգ ենք տանում միայն այն մասին, որ տղաները կրթություն ստանան, և միայն այն մասին ենք մտածում, որ շատ ժամանակ անցկացնենք նրանց հետ»,- հայտնել է Ջոնը:
Նրա խոսքով՝ վերջին ժամանակներս համերգային գործունեությունն իր համար չափազանց հոգնեցուցիչ է , և ինքն արդեն չի կարողանում այնքան մեծ թվով համերգներ ունենալ, ինչքան նախկինում:
68-ամյա Էլթոն Ջոնն ու նրա սիրեցյալ Դևիդ Ֆերնիշը երկու երեխա ունեն, ում լույս աշխարհ են բերել փոխնակ մայրերը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էլթոն Ջոնի՝ մետրոյի կայարանում անսպասելի համերգը ցնցել է ներկաներին: