Այրում ենք կալորիաներ քայլելու ընթացում
Նախավարժանք կատարե՛ք: Ուշադրություն դարձրե՛ք կոնքերի, ծնկների հոդերի, ինչպես նաև ոտքերի մկանների վրա:
Պահպանե՛ք արագությունը: Շարժվելու արագությունը կարելի է վերահսկել քայլաչափի միջոցով: 30 րոպեում միջինում պետք է քայլել 3 կմ արագությամբ:
Գրանցե՛ք ձեռքբերումները: Օրագիր պահե՛ք և ամեն օր գրանցե՛ք ձեր անցած տարածությունը: Ամեն անգամ փորձե՛ք նոր ռեկորդ սահմանել:
Քայլե՛ք քարքարոտ վայրերով: Այսպես ավելի շատ կալորիաներից կարելի է ազատվել, ինչպես նաև ամրացնել ոտքերի մկանները:
Շնչե՛ք մաքուր օդ: Մասնագետները նշում են, որ մաքուր օդում կատարվող վարժություններն ավելի արդյունավետ են: Բացի այդ, դա բարձրացնում է տրամադրությունն ու էներգիա հաղորդում:
Քայլքը համադրե՛ք ուժային ծանրաբեռնվածության հետ: Մարզադահլիճ գնալուց առաջ շաբաթական 3-4 անգամ կարելի է դուրս գալ արագ քայլքի: