Էրդողանը Ռուսաստանի հայտարարությունները Թուրքիայի գործողությունների մասին «ծիծաղելի» է համարում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ծիծաղաշարժ» է համարում Ռուսաստանի հայտարարություններն այն մասին, որ Թուրքիան ակտիվորեն պատրաստվում է Սիրիայում ցամաքային գործողություններ իրականացնելուն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Al Arabiya»-ին:
«Ես այդ հայտարարությունը ծիծաղելի եմ համարում: Ավելի շատ Ռուսաստանն է այս պահին զբաղվում Սիրիայի տարածքներ ներխուժելով»,- հայտնել է երկրի նախագահը:
Ավելի վաղ «Reuters» գործակալության՝ Թուրքիայի կառավարության հավաստի աղբյուրը հայտնել էր Անկարայի՝ Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու ծրագրերի բացակայության մասին: