Մոսկվայի օդանավակայանում տղամարդուն սողունների պատճառով թույլ չեն տվել թռչել
Մոսկվայի «Шереметьево» օդանավակայանում մաքսային անցակետի աշխատակիցները հսկողության ժամանակ Մոսկվա-Ամստերդամ չվերթի ուղևորին՝ ռուս տղամարդուն, թույլ չեն տվել տեղափոխել 43 սողուն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ մաքսային ծառայությանը:
Մաքսայինի աշխատակիցը բեռի մեջ հայտնաբերել է 10 տեսակ մողես և 3 կրիա:
Ռուս տղամարդն ասել է, որ սողուններին ու կրիաներին գնել է շուկայից: Նա նշել է, որ կենդանիներին բուծման նպատակով է գնել: