Էլթոն Ջոնի՝ մետրոյի կայարանում անսպասելի համերգը ցնցել է ներկաներին
Էլթոն Ջոնը Լոնդոնի գնացքի կայարաններից մեկում չնախատեսված համերգ է տվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հայտնի երգչի անսպասելի համերգը ուղևորներին ցնցել է:
Էլթոն Ջոնը սկսել է հանրային դաշանամուրներից մեկին նվագել ու երգել: Ներկաներն անմիջապես իրենց տեսախցիկներով ու հեռախոսներով նկարահանել են համերգն ու տարածել համացանցում:
Համերգի վերջում նա դաշնամուրը նվիրել է կայարանին: Դաշնամուրի վրա նա գրել է. «Վայելեք դաշնամուրը, այն նվեր է: Սիրով՝ Էլթոն Ջոն»:
Ավելի վաղ երգիչը Թրամփին արգելել էր իր երգերն օգտագործել նախընտրկան քարոզարշավի ժամանակ: