Թուրքիան Սիրիայում գործողություններ սկսելու ծրագիր չունի
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ Անկարան Սիրիայում ռազմական արշավ սկսելու ծրագիր չունի:
«Թուրքիան Սիրիայում ռազմական արշավ կամ վերգետնյա գործողություններ սկսելու մտադրություն և ծրագիր չունի»,-ասել է իշխանության ներկայացուցիչը՝ նշելով, որ մտադիր են գործողությունները շարունակել Միջազգային կոալիցիայի շրջանակներում:
Պաշտոնյան Ռուսաստանին քննադատել է հակաթուրքական քարոզի համար և Մոսկվային մեղադրել է Սիրիայում ինքնուրույն գործողութուններ սկսելու համար