Էրդողանի քաղաքականությունը Թուրքիային փլուզման եզրին է կանգնեցրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը Թուրքիային փլուզման եզրին է կանգնեցրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ մինչև 2002 թվականը, քանի դեռ իշխանության չէր եկել Էրդողանի կուսակցությունը, երկիրը հետևում էր Քեմալի ուխտին. «Խաղաղություն տանը, խաղաղություն սահմանում»:
Այն ժամանակ երկիրը ՆԱՏՕ-ի հարգված անդամների թվում էր: Աթաթուրքի կարգախոսին փոխարինեց «զրոյական խնդիր հարևանների հետ» կարգախոսը, որի արդյունքում, սակայն, Թուքրիան վիճեց հարևան բոլոր երկրերի հետ: Թուրքիան անգամ Ռուսաստանին հեռացրեց իրենցից: