ՌԴ ՊՆ-ն Անկարային զգուշացրել է չմոռանալ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության մասին
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ Սիրիայում թուրքական ուժերի կողմից խփված Су-34-ի հետ կապված դեպքից հետո «Հակաօդային պաշտպանության» խմբավորում է ստեղծել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Այն թույլ է տալիս հայտնաբերել ռուսական ինքնաթիռների դեմ սպառնալիքն ու քայլր ձեռնարկում անվտանգ թռիչքն ապահովելու համար»,-ասել է Անտոնովը:
Նա նաև նշել է, որ թուրքական ավիաընկերությունները Սիրիայում պետք է ամբողջովին հավատարիմ մնան ռուս-ամերիկյան հուշագրին: