Նա այսօր ծնվեց, որ աշխարհը լսի մեր երգը. Քրիստինե Պեպելյանի հուզիչ գրառումը
Ինչպես հայտնի է այսօր երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանիի ծննդյան օրն է: Երգչուհի Քրիստինե Պեպելյանը ֆեյսբուքյան իր էջում Ֆլորա Մարտիրոսյանի հետ լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Նա այսօր ծնվեց, որ աշխարհը լսի մեր երգը։ Նա ծնվեց, որ հավերժ ապրի: Հպարտ եմ,որ ճանաչել եմ Ձեզ,ո ր պատիվ եմ ունեցել լսել Ձեր խորհուրդներն ու կանգնել Ձեր կողքին։
Համոզված եմ, որ մի օր էլի հանդիպելու ենք ու երգելու ենք միասին: Շնորհավոր թող լինի Ձեր բարի ծնունդը. մեր Ծովաստղիկ, մեր անկրկնելի Ֆլորա Մարտիրոսյան»: