Դավութօղլուի ավտոշարասյան ճանապարհին պայթյուն է տեղի ունեցել
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ավտոշարասյան ճանապարհին, որը շարժվում էր Մարդին նահանգ, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Trend.az-ը՝ հղում տալով Sabah-ին:
Միջադեպի հետևանքով մի մարդ թեթև վիրավորում է ստացել: Ոստիկանությունը դեպքի հետ կապված հետաքննություն է անցկացնում:
Մարդինում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: