Մոտ հազար մտավորական ու գիտնական է միացել թուրքի կողմից Անիի Հոնենց եկեղեցին վրացիներին հանձելու դեմ ստորագրահավաքին
Մոտ հազար մտավորական ու գիտնական է միացել թուրքի կողմից Անիի Հոնենց եկեղեցին վրացիներին հանձելու դեմ ստորագրահավաքին:
Սա ցուցանիշ է և ուղարկված էլեկտրոնային փոստով ծանուցուները փաստում են, որ ստորագրողները մտավորականներ ու հայտնի մարդիկ են, որ իրապես տեղեկացանք և տեր ենք մեր այլ երկրներում գտնվող ազգային արժեքներին:
Ասենք միայն Մոլդովայում (Մանուկ Բեյը որպես օրինակ) կան բազմաթիվ պատմական հուշարձաններ ու հայկական վկայություններ, որոնց մասին իմ կողմից կազմված նյութերը կազմում են երկու գեգ (մասնագետը կպատկերացնի առանց տեսանյութերի նման ծավալի պարունակությունը):
Աշխարհում կա տասը միլիոն հայ (երևի մեկ միլիոն ավելի) և այդքան հայկական ճարտարապետական հուշարձան: Մեծ բան անել պետք չէ, ուղղակի պետք է տեղեկացված լինել, որ աշխարհում ինչ-որ մի տեղ կա մի շենք, որը կառուցել են մեր նախնիները և մենք չգիտենք այս մասին (Անիից Կարս հատվածում կան վաղ քրիստոնեական քարանձավներ ու եզակի կառուցվածքով եկեղեցիներ):
Մեզմոտիկ անգամ շատ բաներ կան, որոնցից տեղյակ չենք եղել դարերով:
Թվում է, թե անելանելի է վիճակը և ֆիզիկապես հնարավոր չէ բան ձեռնակրել, բայց այդպես չէ, քանի որ համահայկական մշակույթի պահպանման ու զարգացման վեկտորները որոշարկելու ժամանակն է:
Ժամանակն է, որ այլ երկրներում հայկական մշակույթի ու վկայությունների վերաբերյալ ազգային զեկույց ունենանք:
Ժամանակն է, որ հայկական քաղաքացիական հասարակության կառույցները բացվեն ըստ հանրային կարևորության և կարիքի ու գործեն այս ճակատում ևս:
Ժամանակն է, որ մենք բոլորս ու երկիրը հռչակի մշակույթի ու պատմագիտության զարգացման համահայկական առաջնահերթությունները և ջանքեր ուղղի այս ուղղություններով (երևի պարապ քլնգագործները քչանան, քանի որ լիքը բուհական կրթությամբ մասնագետներ անգործ են):
Ժամանակն է, որ երկրով մեկ իրականացվեն մշակույթի զարգացմանն ու հուշարձանների պահպանությանն ուղղված վերաորակավորման դասեր (ներկա եմ եղել, երբ մշակույթի նախարարությունը մի անգամ առաջարկեց համայնքապետերին ու բոլորը՝ մոտ հարյուրը հրաժարվեցին):
Մենք չենք մասնակցում նման բաներիn, քանի որ ժամանակ չունենք ու մեղադրում ենք ում ասես՝ անգամ անիծում մեր բախտը:
Ժամանակն է, որ եկեղեցիների կողքին սնկի պես աճած համայանքային սրիկաներները, իրոք մտնեն հարկային դաշտ ու գումարներ ուղեն դեպի հուշարձանի պահպանություն (եթե անգամ քիչ միչ մուծում են, ապա պետական բյուջե ու ոչ հուշարձանների պահպանության ծախսեր հոգալու):
Եվ վերջապես ժամանակն է հասկանալու, որ սա իմ ու քո երկիրը չէ ու մսխելու տեղը պիտի հանձնել իրական տերերին ՝ իմ ու քո երեխաներին։
Արթուր Գևորգյան, Ֆեյսբուք։