‹‹Համեղ›› դեպրեսիա
Մի խումբ կանադացի և իսպանացի գիտնականներ հետազորտություններ են անցկացրել և պարզել են, որ ‹‹արագ սնունդը›› ինչպիսի վտանգ կարող է հասցնել մարդու օրգանիզմին:
6 տարվա ընթացքում գիտնականները հետևել են 12 հազար մարդկանց, ովքեր հաճախ են օգտվում ֆասթ ֆուդներից : Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ արագ սննդի սիրահարները տառապում են դեպրեսիայով: Մասնագետները փաստում են, որ այդ սննդում պարունակող ճարպերն ազդում են, որ մարդը հաճախ դեպրեսիայով տառապի: Իհարկե, շատ բարդ է միանգամից հրաժարվելը նման սննդից, որը համեղ է ու էժան, բայց ավելի լավ է հանգիստ, ներդաշնակ ու առողջ լինել, քան ‹‹համեղ դեպրեսիայով ›› տառապել:
Իսկ դուք գիտեք, որ ֆրին պատրաստում են հարյուր անգամ տապակված ձեթում, որը վնասակար է առողջությանը: Ինչպես նաև ‹‹արագ սննդի›› կետերում ամենաէժան միսն են օգտագործում և ավելացնում բազմաթիվ համեմունքներ, որոնք պարունակում սննդային հավելումներ' ինչն էլ կախվածություն է առաջացնում: