Միխայիլ Գալուստյանը հպարտացել է կնոջ հայտնիությամբ
Միխայիլ Գալուստյանը պատմել է, թե ինչպես է Հոլիվուդում իրեն ուղեկցող իր կինը` Վիկտորիա Գալուստյանը, հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Հոլիվուդում` կարմիր գորոգի վրայով քայլելիս, հավաքավածները սկսեցին կնոջս անունը հնչեցնել և խնդրել նկարավել իրենց հետ»,-ասել է հայազգի հումորիստը:
Միխայիլ Գալուստյանը նշել է, որ երկրպագուները նաև սկսել են գոռալ «I love your movi»: Հավանաբար, նրանք շփոթել են Վիկտորիային ինչ-որ դերասանուհու հետ:
«Այ քեզ հայտնիություն»,-ասել է հումորիստն ու գրկել կնոջը: