Ես չեմ ձգտում կուռք դառնալ. Քադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ չի ցանկանում կուռք դառնալ և PR-ի կարիք չի զգում: Այս մասին գրում Gazeta ru-ն՝ հղում տալով Քադիրովի Instagram-ի էջին:
«Իմ մեծաթիվ լսարանն ու Ռուսաստանի հասարակ քաղաքացիները պետք է հստակ իմանան մի բան: Ես PR-ի կարիք չեմ զգում: Ես չեմ ձգտում ինչ-որ մեկի կուռքը լինել: Ես իսկապես, շնորհակալ եմ, նրանց, ովքեր ինձ հետ են և հետևում են իմ գործունեությանը»,-գրել է նա:
Քադիրովի խոսքով՝ ով հոգ է տանում Ռուսաստանի մասին, պետք է կատարի թեկուզ չնչին բայց օգտակար մի բան, որպեսզի երկիրը զարգանա: