Ռիհաննայի ամենաանհավանական սանրվածքները` լուսանկարներով
Ուրսուլան' Ռիհաննայի վարսահարդարն, իսկական ազատություն է ստացել: Նրա ոչ մի սանրվածքը նման չէ նախորդին' ո'չ ձևով, ո'չ գույնով, ո'չ վարսերի երկարությամբ: «Մեր ամեն նոր փորձարկումն իսկական խելահեղություն է: Ռիհաննան ու սանրվածքները, կարելի է ասել, հոմանիշ են դարձել: Լավ աշխատանքը լավ վարձատրություն է պահանջում,- ասել է Ուրսուլան:-Ռիհաննան անհավատալի առատաձեռն է: Ծննդյանս օրը նա ինձ "Celine" պայուսակ է նվիրել: Այդ ժամանակ ես ուրախությունից լաց էի լինում: Իսկ ընդհանրապես այս ոլորտում ոչ մի տրամաբանություն չկա' մի աշխատավայրում դու կարող ես վճարվել ամսական 10.000 դոլար, մեկ այլ տեղում' նույն աշխատանքի դիմաց ստանալ 250 դոլար: Ահա թե ինչու մի ժամանակ ես համատեղում էի մի քանի աշխատանք միաժամանակ: Բայց հիմա Ռիհաննայից բացի չկա մեկը, ում համար ես կարթնանամ առավոտյան ժամը 10-ից ավելի վաղ: Ես ձգտում եմ իմ աշխատանքն անել առավելագույնս լավ: Բայց ես չեմ կարող խարդախություն անել»:
Եվ որպես հաճախորդ, և' որպես մարդ Ռիհաննան Ուրսուլայի համար իսկական գտածո է: «Ես իսկապես շատ շնորհակալ եմ նրան ամեն ինչի համար: Նա շատ հասուն է իր տարիքի համեմատ: Նրանից շատ բան կա սովորելու»:
Հետաքրքիր է, թե է՞լ ինչով կարող է զարմացնել այս զույգը: Տպավորություն է, որ նրանք ամեն ինչ արդեն արել են: