Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների որդին դուրս է եկել վերահսկողության սահմաններից
Վիկտորյա Բեքհեմի համար գնալով ավելի դժվար է դառնում վերահսկողության տակ պահել իր 16-ամյա որդուն՝ Բրուկլինին: Չնայած նրա ջանքերին՝ 16-ամյա պատանին հրաժարվում է կատարել մոր ասածները: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Բրուկլինը որոշել է հետևել հոր օրինակին, այսինքն՝ «զբաղվել նրանով, ինչը հարազատ է քո հոգուն»: Տղան, կարելի է ասել, ամբողջությամբ թողել է ուսումը և իր ողջ ազատ ժամանակն անց է կացնում նոր ընկերուհու հետ՝ ֆրանսիացի դերասանուհի Սոնյա Բեն Ամմարի:
Պապարացիները հաճախակիորեն լուսանկարում են զույգին. նրանք սիրում են շրջել քաղաքներով և ռոմանտիկ ընթրիքներ ունենալ ճոխ ռեստորաններում: Ըստ չճշտված լուրերի՝ Սոնյան և Բրուկլինն արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում են, սակայն միայն վերջերս են բարձրաձայնել իրենց հարաբերությունների մասին:
Վիկտորյան բարկությամբ է լցված: Նա ամենաքիչն էր ցանկանում, որ իր որդին հեռու մնա ուսումից և ժամանակը վատնի փուչ ռոմանտիկ հարաբերությունների վրա: