Մոսկվայում դաժան ծեծի են ենթարկել հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին
Մոսկվայում երեք հանցագործներ դաժան ծեծի են ենթարկել ճանապարհորդ և հրապարակախոս Անդրանիկ Սուլեյմանյանին: Երեք հանցագործները նաև գողացել են նրա՝ փաստաթղթեր պարունակող թղթապանակը: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Հանցագործները ռուսական աշխարհագրական ընկերակցության անդամին սպասելիս են եղել Մոսկվայի Ռաշուպկինա փողոցում:
«Մի տղամարդ ոստիկանություն է զանգահարել և հայտնել, որ Մոսկվայի արևմուտքում անհայտ երեք անձինք հարձակում են գործել իր վրա: Նա հաղորդել է, որ հանցագործները գողացել են իր թղթապանակը, որի մեջ փաստաթղթեր են եղել: Որոշ ժամանակ անց նրան օգնության են հասել շտապ օգնության աշխատակիցները»,- հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները:
Բժիշկները նրա մոտ ախտորոշել են երկու աչքերի պարաօրբիտալ հեմատոմա, ինչպես նաև դեմքի և գլխուղեղի բազմաթիվ հեմատոմաներ: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Ուզբեկստանի երեք քաղաքացու:
Այս պահին ճշտվում են դեպքի մանրամասներն ու հանցագործության պատճառները: