ԵՄ-ի ղեկավարությունը պատասխանել է Քադիրովին
Մոսկվայում Եվրամիության ղեկավարությունը պատասխանել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի մամուլի քարտուղարի այն հաղորդագրությանը, որով նա խնդրում էր բացատրել, թե Քադիրովի որ մեկնաբանություններն են պարունակում «սպանության բացահայտ սպառնալիքներ»: Այս մասին հայտնում է «BBC»-ն:
Ղեկավարությունում կարծում են, որ «Instagram-ի Քադիրովի էջում տեղ գտած հրապարակումը և դրան հաջոդրած դեպքը՝ նույն հրապարակումը ջնջելը, արդեն ամեն ինչ ասում են»:
Ավելի վաղ Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի մամուլի քարտուղարը Ռուսաստանում ԵՄ-ի դեսպան Վիգաուդաս Ուշացկասին մեղադրել էր այն բանում, որ նա իր ուսերի վրա է վերցրել դիվանագետին ոչ բնորոշ գործառույթներ՝ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով Ռամզան Քադիրովին:
Ավելի վաղ Քադիրովն ընդդիմադիրներին խորհուրդ էր տվել դատի տալ իրեն: