ԵՄ-ի պետությունները համաձայնել են Թուրքիային 3 միլիարդ եվրո տրամադրել
Եվրամիության երկրները ողջունել են Թուրքիային ֆինանսական օգնություն ցույց տալու գաղափարը: Խոսքը վերաբերում է 3 միլիարդ եվրո գումարին, որը պետք է Թուրքիային տրամադրվի՝նգաղթականության ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» գործակալության պաշտոնական կայքին:
Համապատասխան համաձայնագիրը 28 երկրներ, այդ թվում ՝ Իտալիան, որը ելույթ էր ունեցել ընդդեմ Թուրքիային ֆինանսական օգնություն տալու, ստորագրել են Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Նախորդ տարվա նոյեմբերի վերջին տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Թուրքիան համաձայնել էր օգնել ԵՄ-ին գաղթականների խնդրի հարցում: Երկիրն իր համաձայնությունը տվել էր այն բանից հետո, երբ Եվրոպական հանձնաժողովը ողջունել էր 3 միլիարդ եվրոյի տրամադրումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան ԵՄ-ից 5 միլիարդ եվրո է պահաջել: