Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ «Տիտանիկի» Ռոուզը կարող էր փրկել Ջեկին
«Տիտանիկ»-ը դիտած շատ կինոսերներ երևի թե ամեն անգամ զարմացել են հերոսներ Ջեկի և Ռոուզի կերպարների վրա: Ինչպե՞ս կարող էր Ռոուզը թույլ տալ իր սիրելիի մահը, այն միակ մարդու, ով կարողացավ իրեն դուրս հանել այդ ատելի հասարակությունից: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի ֆիլմի սիրահարները տարբեր տեսարաններ են հորինել իրենց մտքում այն մասին, թե ինչպես կարող էր իրականում ավարտվել ողբերգական ֆիլմը: Շատերն են ցանկանում տեսնել ֆիլմի երջանիկ ավարտը, սակայն ռեժիսորն այդպես էլ չներկայացրեց այն:
Ֆիլմի պրեմիերայից մոտ 20 տարի անց ֆիլմի գլխավոր դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ «Տիտանիկի» Ռոուզը կարող էր փրկել Ջեկին: Դերասանուհին իր տեսակետն է հայտնել Ջեկի մահվան մասին: Այսպես, Քեյթը հայտնել է, որ Լեոնարդո դի Կապրիոն կարող էր կենդանի մնալ, եթե նրանք երկուսով տեղավորվեին ծովում հայտնված դռան մասնիկի վրա:
Ժամանակին ռեժիսորը հայտնել էր այն տեսակետը, որ դա անհնարին կլիներ, քանի որ դռան մասնիկը չէր դիմանա նրանց երկուսի մարմնի ծանրությանը, նրանց օգնության չէին հասնի, և միևնույնն է, հերոսներից մեկը կմահանար: