Ինչու՞ են կանայք ավելի հեշտ ընկնում դեպրեսիայի մեջ
Գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ կանայք ավելի շատ են դեպրեսիայի մեջ ընկնում, քան տղամարդիկ: Դա կապված է ուղեղի կառուցվածքի և զարգացվածության հետ: Ինչպես պարզել են գիտնականները, տղամարդկանց ուղեղն 8-10 տոկոսով գերազանցում է կանանց ուղեղին: Չնայած այդ հանգամանքին` կանանց ուղեղը երբեք չի հանգստանում` նույնիսկ քնած ժամանակ: Եվ հենց այդ է պատճառը, որ կանայք դառնում են առավել զգայուն և ընկնում դեպրեսիայի մեջ: