Պուտինն ազգային գաղափարախոսություն է հռչակել հայրենասիրությունը
Հայրենասիրությունը Ռուսաստանի միակ ազգային գաղափարախոսությունն է, կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք չունենք և չենք կարող ունենալ հայրենասիրությունից բացի այլ միավորող գաղափարախոսութուն։ Դա մեր ազգային գաղափարախոսությունն է»,- հայտարարել է նա «Բիզնես նախաձեռնությունների առաջխաղացման առաջնորդների ակումբում» հանդիպման ժամանակ։
Հունվարի սկզբին ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանի իշխանությունները մոտակա 5 տարվա ընթացքում մտադիր են ծախսել ավելի քան 1.6 միլիարդ ռուբլի բնակչության հայրենասիրական դաստիարակության համար։
Այդ նպատակով պետբյուջեից առանձնաացվել է 1.57 միլիարդ ռուբլի։ Համաձայն կառավարության ընդունված ծրագրի, իշխանությունները հույս ունեն հասարակության մեջ սերմանել հայրենիքի հանեպ հավատարմության զգացում և երկրի շահերը պաշտպանելու պատրաստակամություն։
2016 թ-ին ծրագրի ֆինանսավորման համար կառանձնացվի 290 միլիոն ռուբլի բյուջեից և 15.5 միլիոն ռուբլի ոչ բյուջետային ֆոնդերից։