Թուրքիան հատուկ վիզային ռեժիմ է մտցրել Ռուսաստանի լրագրողների համար
Թուրքիան որոշում է ընդունել փետրվարի 15-ից վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի լրագրողների համար։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն՝ հղում անելով Մոսկվայում Թուրքիայի դեսպանությանը։
Խոսքը հատուկ տեսակի լրագրողական վիզաների մասին է, բացատրել են դեսպանատանը։ Նման վիզա են ստանում նաև Թուրքիայի լրագրողները Ռուսաստանում աշխատելու համար։
Վիզա պետք է ստանան նաև այն լրագրողները, որոնք Թուրքիա են մեկնում կարճաժամկետ գործուղման՝ 6 ամսից քիչ ժամկետով։
Ռուսաստանը հունվարի մեկին դադարեցրեց Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը։ Այս որոշումը ընդունվեց 2015 թ-ի նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական ռազմաօդային ուժերը կործանեցին ռուսական Սու-24 ինքնաթիռը։