Սբերբանկի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բժշկական դիմակներով անձինք թալանում «Սբերբանկ»-ի մասնաճյուղը(տեսանյութ)
ՌուսաստանԻրավապահ մարմինների աշխատակիցները ուսումնասիրում են տեսախցիկների ձայնագրությունները, որոնք դրված են եղել «Սբերբանկ»-ի այն բաժնում, որտեղ նախօրեին անհայտ մարդիկ 2.5 միլիոն ռուբլի են գողացել։ Այս մասին հաղորդում է Lifenews-ը։
Տեսանյութում երևում է, որ տղամարդը, որի դեմքը փակված է բժշկական դիմակով, մտնում է գանձնապահի սենյակը և աշխատակցին է մեկնում իր անձնագիրը, որի վրա գրված է. «Սա գողություն է։ Նստիր լուռ։ Սրահում իմ մարդն ունեմ, ով կպայթեցնի բաժինը, եթե գումարները չտաս»։ Այս մասին հաղորդում է իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրը։
Գաձապահը սեղմել է տագնապի ազդանշանը, որից հետո տվել է ամբողջ գումարը, որը գտնվել է իր մոտ։
Հիշեցնենք, որ նախօրեին երկու գողեր դիմակներով մտել են Դոնի Ռոստովի Սբերբանկի բաժիններից մեկը՝ թալանելով 2.5 միլիոն ռուբլի։