Էլթոն Ջոնն արգելել է Թրամփին օգտագործել իր երգը (տեսանյութ)
LifeStyleԲրիտանացի երգիչ սըր Էլթոն Ջոնը արգելել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին օգտագործել իր երաժշտությունը քաղաքական ցույցերի ժամանակ։ Այս մասին հաղորդում է «The Telegraph»-ը։ Մասնավորապես, խոսքը 1972 թ-ի «Rocket Man» հիթի մասին է։
Այդպիսով, նա դասվել է այն երգիչների և երաժիշտների շարքերը, որոնք ևս իրենց բողոքն են արտահայտել և թույլ չեն տվել Թրամփին օգտագործել իրենց երաժշտությունը նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Այդպես են վարվել Ադելը, Նիլ Յանգը և R. E. M-ը։
Ջոնը նշել է նաև, որ չի ընդունում Թրամփի քաղաքական գիծը։