«S7» ավիաընկերությունը հերքել է Մոսկվայում ինքնաթիռի շարժիչի այրվելու մասին լուրերը
«S7» ավիաընկերույթյունը հերքել է Մոսկվայում ինքնաթիռի շարժիչի այրվելու մասին լուրերը: Այս մասին գրում է: Gazeta.ru-ն:
«Թռիչքը հետաձգվել է տեխնիկական խնդիրների պատճառով: A320 ինքնաթիռի շարժիչի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ոչ մի շարժիչ էլ չի այրվել»,-ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արագություն հավաքելու և թռիչք կատարելու պահին ինքնաթիռի ձախ թևի տակ՝ շարժիչի մոտ, ուժեղ լույս է արձակվել, որը նկատելով օդաչուն անմիջապես թուլացրել է արագությունն ու դադարեցրել թռիչքը: