«Դոմոդեդովո» օդանավակայանում այրվել է Թբիլիսի թռչող ինքնաթիռի շարժիչը
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում А320 ինքնաթիռի շարժիչը հրդեհվել է: Այս մասին գրում է ТАСС-ը:
Ականատեսի խոսքով՝ ինքնաթիռը պետք է կատարեր Մոսկվա-Թբիլիսի չվերթը:
«Արագություն հավաքելու և թռիչք կատարելու պահին ինքնաթիռի ձախ թևի տակ՝ շարժիչի մոտ, ուժեղ լույս է արձակվել, որը նկատելով օդաչուն անմիջապես թուլացրել է արագությունն ու դադարեցրել թռիչքը»,-ասվում է հաղորդագրությունում:
Աղբյուրը նշում է, որ ինքնաթիռը պատկանում է S7 ավիաընկերությանը: